BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էդմոն Մարուքյան. Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, 90 տոկոսով հենց էդպես էլ եղել է

Էդմոն Մարուքյան. Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, 90 տոկոսով հենց էդպես էլ եղել է
17.02.2021 | 14:37

Համոզվեցի, որ մենք պետք է պարիտետային փաստահավաք խումբը ստեղծենք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ հատվածի մասին:

«Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, 90 տոկոսով հենց էդպես էլ եղել է: Ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ, այնտեղ իմացել եմ, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի խնդիրների լուծմանը: Ասվել է, որ զանգել, ասել են՝ սենյակից դուրս գան, և բոլորը հիասթափված ու նեղացած Արցախի մայրաքաղաքի հրապարակում կանգնած էին: Ես դա տեսել եմ», - փաստեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Արցախի նախագահը պետք է պատասխան տա, որ նախկին նախագահներն իրեն ուզել են օգնել, հանդիպում են խնդրել, իսկ նա մերժել է: «Մեկը պատասխան չի տվել՝ ինչու է մերժել», - նշեց Մարուքյան:

Դիտվել է՝ 5892

Մեկնաբանություններ